Հյուրանոցի մասին

About hotel image

Բարի գալուստ Cartez by Horizon Hotels բուտիկ հյուրանոց։ Cartez-ը գտնվում է Երևանի ամենասրտում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Չնայած իր կենտրոնական տեղակայմանը, հյուրանոցը գտնվում է հանգիստ ու հարմարավետ փողոցում, ինչը թույլ է տալիս լիովին վայելել հանգիստը` քաղաքի աղմուկից կտրված։

Թարմ ու ժամանակակից ինտերիերը և մանրամասնորեն մտածված հարմարությունները ստեղծում են կատարյալ միջավայր՝ լիարժեք հանգստի համար։ Մեր հյուրերը վայելում են հարմարավետ, գեղեցիկ կահավորված սենյակներ։

Ամեն առավոտ մեզ մոտ սկսվում է համեղ և բազմազան շվեդական նախաճաշով՝ տաք ու սառը ուտեստներով, թարմ խմորեղենով, մրգերով և անուշաբույր սուրճով։

Քաղաքի լավագույն ռեստորանները, սրճարանները, խանութներն ու տեսարժան վայրերը գտնվում են շատ մոտ, ինչը ձեր այցը դարձնում է առավել հաճելի և անմոռանալի։

Հյուրերի հարմարության համար մենք կազմակերպում ենք օդանավակայանից տեղափոխում, ինչպես նաև անհատականացված տուրեր ամբողջ Հայաստանով:

Եվ սա դեռ ամենը չէ: Cartez by Horizon Hotels-ը առաջարկում է ամեն ինչ, անհրաժեշտ հաճելի և հիշվող հանգիստ ունենալու համար։

Կեցության պայմանները

Cartez Հյուրանոց

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Ամրագրման անվճար չեղարկումը հնարավոր է ժամանման օրվանից 48 ժամ առաջ։

Կանոններ և պայմաններ

Ամրագրման անվճար չեղարկումը հնարավոր է ժամանման օրվանից 48 ժամ առաջ։